Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղով

Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղով

Wizz Air ավիաընկերությունը ս.թ. հունիսի 17-ից գործարկելու է Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղով  չվերթերը: Այս մասին տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել  ավիաընկերության կայք՝ wizzair.com, կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: