Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպել է մարզում գործող մի շարք արտադրական ձեռնարկությունների տնօրենների հետ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպել է մարզում գործող մի շարք արտադրական ձեռնարկությունների տնօրենների հետ
Փետրվարի 27-ին, մարզպետի աշխատակազմում, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպել է մարզում գործող մի շարք արտադրական ձեռնարկությունների տնօրենների հետ: Հանդիպմանը մասնակցել են մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանը, «ԻՋ-Գռանդ տեքստիլ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Մհեր Միրզոյանը, Իջևանի «Բենտոնիտ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Անահիտ Գիշյանը և «Տեքս Վորլդ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ռազմիկ Օհանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրական ձեռնարկությունների աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր, խոսել են խնդիրների և հաջողությունների մասին, անդրադարձ է եղել առաջիկա անելիքներին: