Մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիր համայնքի Լենուղի և Նորավան բնակավայր

 Մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիր համայնքի Լենուղի և Նորավան բնակավայր
Աշխատանքային օրվա ընթացքում #Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիր համայնքի #Լենուղի և #Նորավան բնակավայր՝ ծանոթանալու կառուցվող մոդուլային մանկապարտեզների շինարարական աշխատանքների ընթացքին:
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետը շրջել է շինարարական օբյեկտներում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, նախագծային լուծումներին, ժամկետներին:
 144 երեխայի համար նախատեսված մոդուլային մանկապարտեզների կառուցման ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով` Քաղաքաշինության կոմիտեի պատվերով:
Ծրագրով նախատեսված է մանկապարտեզների կառուցում, բակերի և մանկապարտեզների ամբողջական կահավորում` նոր գույքի ձեռքբերմամբ:
Մանկապարտեզները շահագործման կհանձնվեն 2025 թվականին:
 Լենուղի գյուղի մանկապարտեզի նախագծային արժեքն ավելի քան 850 միլիոն դրամ է, իսկ Նորավանինը՝ շուրջ 750 մլն դրամ: