ԱՄՆ-ն և դաշնակիցները քննարկում են ռուսական հակաքայլերը՝ սառեցված ակտիվների առգրավումից հետո

ԱՄՆ-ն և դաշնակիցները քննարկում են ռուսական հակաքայլերը՝ սառեցված ակտիվների առգրավումից հետո

ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ քննարկում է, թե ինչ հակաքայլեր կարելի է սպասել Ռուսաստանի Դաշնությունից սառեցված ակտիվների բռնագրավումից հետո, և ինչպես կարելի է մեղմել դրանց հնարավոր հետևանքները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը։

«Կարծում եմ, որ սա մի փոքր այլ տեսակի քաղաքականության քննարկում է այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ և ինչ հակաքայլեր կարող ենք ակնկալել և ինչպես կարող ենք մեղմել որոշ ընկալվող բացասական հետևանքներ», – ասել է նա:

Նելսոնը հիշեցրել է, որ միայն ԱՄՆ-ն չէ, որ զբաղվում է ռուսական ակտիվների հնարավոր բռնագրավման հարցով։

«Միայն ԱՄՆ-ն ու դոլարը չէ, որ կապված են ռուսական ակտիվների հետ, այլ եվրոն, իենը և ֆունտ ստեռլինգը», – բացատրել է պաշտոնյան:

Աղբյուրը՝    b24.am