Ֆինանսավորվել են մի շարք սուբվենցիոն ծրագրեր

Ֆինանսավորվել են մի շարք սուբվենցիոն ծրագրեր

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկել է չզեկուցվող հարցերի փաթեթով ֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերը:

Ըստ այդմ՝ «Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի 24 բնակավայրերում գերեզմանատներում բարեկարգման աշխատանքներ են իրականացվել: Աշխատանքներն ավարտված են: Ապարան խոշորացված համայնքի Ապարան բնակավայրում փողոցների և բնակելի շենքերի բակային տարածքների ասֆալտապատում: Աշխատանքներն ավարտված են: Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Վարդաշեն, Մրգանուշ բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքներ՝ 1.1 կմ երկարությամբ: Այս պահին իրականացված է աշխատանքների 95 տոկոսը: Մասիս խոշորացված համայնքի Մասիս բնակավայրի 3-րդ թաղամասի թիվ 11, Մասիսի կայարան թիվ 10 և թիվ 13 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում: 2023թ. արվել է աշխատանքների 95 տոկոսը: Մասիս խոշորացված համայնքի Այնթապ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ, Սիփանիկ, Սիս, Հովտաշատ, Ռանչպար բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքներն են ֆինանսավորվում, որի 75 տոկոսը 2023թ. իրականացվել է: Գեղարքունիքի մարզի Սևան խոշորացված համայնքի Ծովագյուղ բնակավայրի փողոցների հիմնանորոգում՝ 5.9 կմ: Աշխատանքներն ավարտված են: Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի ներհամայնքային 3, 4, 5, 6 փողոցների ճանապարհային պատվածքի սալարկման աշխատանքներ՝ 4 կմ, որի 80 տոկոսն արված է: Մարտունի խոշորացված համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի ներհամայնքային փողոցների սալարկման աշխատանքներ՝ 1.5 կմ: Արված է աշխատանքների 80 տոկոսը: Մարտունի խոշորացված համայնքի Մարտունի բնակավայրի տարբեր փողոցներում 9.5 կմ ընդհանուր երկարությամբ լուսավորության համակարգերի կառուցում: Աշխատանքների 95 տոկոսն արված է: Վարդենիս խոշորացված համայնքի Արեգունի, Խաչաղբյուր, Ծովակ, Սոթք, Գեղամասար և Փամբակ բնակավայրերում 21.3 կմ ընդհանուր երկարությամբ լուսավորության ցանցի կառուցում: Աշխատանքներն ավարտված են: Վարդենիս խոշորացված համայնքի Աղբրաձոր, Ակունք, Արփունք, Լուսակունք, Տրետուկ բնակավայրերում ոռոգման ջրագծերի կառուցում կամ վերակառուցում շուրջ 6.3 կմ: Աշխատանքների 80 տոկոսը 2023թ. արվել է: Վարդենիս խոշորացված համայնքի Ակունք բնակավայրի 13-րդ փողոցի ասֆալտապատում՝ 1 կմ: Աշխատանքների 90 տոկոսն արված է: Գավառ խոշորացված համայնքի Հայրավանք և Բերդկունք բնակավայրերի համար նոր մանկապարտեզի կառուցում: 2023թ. իրականացվել է աշխատանքների 50 տոկոսն, այսինքն՝ աշխատանքներն ընթացքի մեջ են: Շիրակի մարզում Ախուրյան խոշորացված համայնքի Ազատան բնակավայրի ներհամայնքային 400 մետր ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, որն արվել է 2023թ.: Ախուրյան խոշորացված համայնքի Բայանդուր բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում: Աշխատանքներն ավարտված են: Ախուրյան խոշորացված համայնքի Երազգավորս բնակավայրի ոռոգման ցանցի հիմնանորոգում՝ 800 մետր: Աշխատանքներն ավարտված են և Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքի Հալիձոր բնակավայրում 7.5 կմ ոռոգման համակարգի կառուցում, որի աշխատանքների 80 տոկոսն իրականացվել է 2023թ.»: