ԱՄՆ-ում հունվարին գներն աճել են

ԱՄՆ-ում հունվարին գներն աճել են

ԱՄՆ-ում հունվարին գներն աճել են, սակայն ինֆլյացիայի տարեկան աճն ամենափոքրն է վերջին գրեթե երեք տարվա ընթացքում: 

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

ԱՄՆ-ում անձնական սպառման ծախսերի (PCE) գների ինդեքսը հունվարին աճել է 0.3 տոկոսով:  

Հունվարին անձնական սպառման ծախսերի 12-ամսյա գնաճն աճել է 2.4 տոկոսով։ Դա 2021 թվականի փետրվարից ի վեր ամենափոքր աճն է տարեկան կտրվածքով և հաջորդում է դեկտեմբերին գրանցված 2.6 տոկոս աճին: