Լեհաստանը կարող է էմբարգո կիրառել ռուսական գյուղմթերքի ներմուծման վրա

Լեհաստանը կարող է էմբարգո կիրառել ռուսական գյուղմթերքի ներմուծման վրա

Լեհաստանը չի բացառում Ռուսաստանից գյուղատնտեսական ապրանքների վրա ներմուծման արգելքի սահմանումը: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն ասել է  Լատվիայի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը:

Reuters-ի փոխանցմամբ՝ Եվրոպայի մեծ մասում, այնպես էլ Լեհաստանում վերջին շաբաթներին բողոքի ցույցեր են իրականացվում. ֆերմերները բողոքում են Եվրամիության բնապահպանական կանոնակարգերի դեմ, բողոքում են Ուկրաինայի կողմից անբարեխիղճ մրցակցությունից, քանի որ ԵՄ-ն 2022-ից հրաժարվել է Ուկրաինայից ներմուծման մաքսատուրքերից:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի գյուղմթերքները նույնպես շուկայում աղավաղումներ է առաջացնում:

«Լատվիան որոշել է էմբարգո կիրառել Ռուսաստանից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման վրա: Մենք ուսումնասիրելու ենք Լատվիայի դեպքը, և չեմ բացառում, որ Լեհաստանը համապատասխան նախաձեռնությամբ հանդես կգա»,-ասել է Լեհաստանի վարչապետը:

Աղբյուրը՝    b24.am