Քաջարան-Ագարակ հատվածում այս պահին կատարվում են մոբիլիզացիոն և շինարարության նախապատրաստական աշխատանքներ

Քաջարան-Ագարակ հատվածում այս պահին կատարվում են մոբիլիզացիոն և շինարարության նախապատրաստական աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատված‚ որտեղ այս պահին կատարվում են մոբիլիզացիոն և շինարարության նախապատրաստական աշխատանքներ։ 

Կայացել է հանդիպում-խորհրդակցություն Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն իրականացնող "Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana" ՀՁ-ի և տեխնիկական հսկողություն կատարող Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering-ի ներկայացուցիչների հետ։ Ճանապարհային դեպարտամենտի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները ծանոթացել են աշխատանքների ներկա վիճակին‚ քննարկվել են ընթացիկ հարցեր‚ ինչպես նաև՝ առաջիկա անելիքները։