Ծաղկունյաց լեռնաշղթայի կենտրոնում՝ «ճոպաններով թռիչքին» մոտ. ցրտաշունչ Եղիպատրուշը ձմեռային զբոսաշրջության սիրահարների նոր ուղղություն
Եթե ձմռանը Հայաստանում ձյուն չգտնեք, բացառություն կկազմի Եղիպատրուշը: Գյուղը «բնական պարսպի» մեջ են առել Արագած լեռն ու Ծաղկունյաց լեռնաշղթայի Թեղենիս և հարևան գագաթները: Տեղում, որ կողմ էլ շրջվեք՝ լեռները մոտ են: Հենց ձյունաճերմակ գագաթների հարևանությունն էլ գյուղին ապահովում է «սառը շունչ» և տեղումներ: Այնտեղ կարելի է հասնել Երևան-Ապարան ճանապարհից Քուչակ համայնքով մոտ 10 կմ դեպի աջ ուղևորվելով:
Որդան կարմիրով պատված «թաքնված» հրաշքը
Ճանաչողական այցն ամբողջացնելու համար գլխավոր եկեղեցուց հարկ է մի քանի հարյուր մետր դեպի գյուղի ներս գնալ: Այնտեղ կանգուն է Գնթունիներ նախարարական տոհմի կառուցած 5-րդ դարի վաղ քրիստոնեական բազիլիկ եկեղեցու պատի հատվածը: 18-ամյա Ալվարդ Գևորգյանը բազիլիկին հարակից հին տապանաքարերի մեջ մատնացույց է անում առաջին հայացքից անմշակ մի քար:

«Եղիպատրուշում է գտնվում Կապույտ խաչեր կոչվող քարը: Միշտ մեծերից լսել եմ, որ բուժիչ հատկություն ունի»:
Քարքոսով պատված «հսկան» զույգ խաչքարերի՝ խաչապատկերներով զարդարված պատվանդան է: Տեղացիները պատմում են՝ պատվանդանից բացակայող խաչքարերն ապահով են, գտնվում են Գևորգյան ճեմարանի բակում: «Կապույտ քարի» հարևանությամբ ջրաղացի քարն է, դա էլ վկայում է, որ հարակից նեղ ձորակը հնում այսօրվա նման անջուր չի եղել:
Սակայն տեղի գլխավոր զարդը ձեռակերտ մեկ այլ հրաշալիք է: Այն ապացուցում է հայկական «որդան կարմիրի» գույնի և որակի բացառիկությունը: Տեղումներն ու քամին անզոր են գտնվել 13-րդ դարի որմնափակ խաչքարերի և պատվանդանի գունազարդման նկատմամբ:
«Խաչի ներքևում գրված է «ըզ Մխիթար Օշականցիս կերտեց այս խաչքարը». պատմական հուշարձանի արձանագրությունն են կարդում ներկաները:
Բնակավայրի անունը՝ առնվազն 8-րդ դարից է հայտնի
Սառը կլիմայով պայմանավորված բերքի ուշ հասնելու երևույթն արտացոլվել է հին բնակավայրի անվան մեջ: Միայն խորհրդային տարիներին է ի պատիվ Հայաստանի կոմկուսի քարտուղարի բնակավայրն անվանափոխվել Մռավյան: 1991թ.-ին գյուղի համար վերահաստատվել է հին անունը: Այն առնվազն հայտնի է 700-ական թվականներից, երբ Հայոց կաթողիկոս է կարգվել Եսայի Ա Եղիպատրուշեցին:

«Եղիպատրուշ նշանակում է չհասած ցորենի հասկ: Այստեղ գարունն ուշ էր գալիս, ձմեռը՝ շուտ, և ցորենը չէր հասցնում հասունանալ: Մարդիկ շուտ էին հավաքում հասկը, դրա համար էլ անվանել են այդպես»:
Անվան ստուգաբանությունը պատմող Անետա Ներսիսյանը հայրենի բնակավայրի պատմությունը գիտի առնվազն Վաչուտյան իշխանատոհմի ժամանակներից: 13-րդ դարից շուրջ մեկուկես հարյուրամյակ հայտնի տոհմն իշխել է պատմական Նիգ-Արագածոտնի հողերին:
Վաչուտյանների «անգին» ժառանգությունը
Վաչուտյան իշխանները մինչև մոնղոլների կողմից Զաքարյան Հայաստանի նվաճումը՝ 1236 թվականը, մոնղոլների օրոք էլ մինչև 1350-ականներ, ծառայել են Հայոց պետականության ամրապնդման, ապա հայրենի Նիգ-Ապարան- Աշտարակ տարածքները նվաճողների ասպատակություններից զերծ պահելու գործին։ 13-րդ դարում նրանք հանձն են առել Եղիպատրուշի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու շինարարությունը:

Քուրդ Ա Վաչուտյան անունով հայազգի իշխանաց-իշխանը կնոջ՝ Դսեղի Խորիշահ իշխանուհու հետ կառուցել է ժամանակի լավագույն կենտրոնագմբեթ կաթողիկե եկեղեցին և գավիթը: Այսպես է համալիրը բնութագրել նշանավոր հնագետ Թորոս Թորոմանյանը: Եղիպատրուշի երիտասարդ սերնդի ներկայացուցիչ Նորիկ Ղազարյանը կառույցի մասին հավելում է.
«Եկեղեցու պատին կա թվագրություն՝ 1209 թվական: Եկեղեցին գրեթե նման է Տեղեր գյուղի վանական համալիրին, բայց ճարտարապետական տարբերություններ էլ կան: Տեղերի եկեղեցում զանգակատները գտնվում են գավիթի առջևում, իսկ Եղիպատրուշի եկեղեցում՝ ավելի շատ գմբեթի մոտ: Ընդհանուր գմբեթների թիվը հասել է 5-ի: Այժմ մենք տեսնում ենք, որ գմբեթներից պահպանվել է միայն 1-ը՝ գլխավորը»:
Մինչև 1980-ական թվականները Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կիսով չափ ծածկված է եղել հողով: Խորհրդային տարիներին հողաշերտը մաքրվել , գլխավոր գմբեթը վերանորոգվել է:
«Զանգակատան գլխավոր զանգը գտնվում է Սուրբ Էջմիածնի թանգարանում, Աստված առաջ, եթե եկեղեցին վերանորոգվի, մեր զանգը հետ կվերադառնա»:
Մասնագետի գնահատականը
Եկեղեցին ներկայացնող երիտասարդների հետ զրույցի պահին տեղում չափագրման աշխատանքներ են կատարվում: ԿԳՄՍ նախարարության Հուշարձանների պահպանության կոմիտեն դիմել է, որ ուսումնասիրենք և տանք փաստացի վիճակի տեխնիկական եզրակացություն՝ ասում է Շեմք ՍՊԸ-ի մասնագետ Սերգեյ Սիմավորյանը:

-Կոնկրետ մեր աշխատանքը կտևի 1 ամիս: Դրանից հետո պետք է նախագծի վերածվի: Հետո կառավարությունից կամ բարերարներից կլինի ֆինանսավորում, որ ըստ նախագծի վերականգնվի իր նախնական տեսքով:
-Ձեր մասնագիտական դիտարկմամբ ի՞նչ վիճակում է գտնվում եկեղեցին:
-Շատ լավ վիճակում չէ, գավիթն արդեն կիսաքանդ է, տեսեք, խորհրդային տարիներին ամրաններ են օգտագործել, վերականգնման աշխատանքներ արել: Եթե ամբողջացնեն, եկեղեցին այսօրվա մեր պահանջներով լավ վիճակում կլինի :
-Ներսում արդեն եղել ե՞ք, այնտեղի մասին ի՞նչ կասեք:
-Տանիքները պետք է ջրամեկուսացվի, որ ջրերը չներծծվեն, աղակալումները չլինի, մաքրվի, վերականգնումից հետո տեսքն ավելի բարվոք դառնա:
Ներսում հարավային պատին պահպանված հրեշտակի պատկերը ցույց է տալիս՝ ժամանակին եկեղեցին զարդարված է եղել որմնանկարներով:
Դիտարժան է նաև հյուսիսային պատուհանի ժամանակակից ապակենկարը, որն ունի իր պատմությունը. երկրաշարժերից տուժած պատուհանն իր ուրվագծերով նմանվել էր մանուկ Հիսուսին գրկած Տիրամոր պատկերի ուրվագծերին: Տարիներ առաջ Տեր Մուշե քահանա Վահանյանը նկատել է նմանությունը և հատուկ ապակենկարի միջոցով պատկերն ամբողջացվել է:
«Հրեշտակների թռիչքը»՝ Եղիպատրուշին շատ մոտ
Աշխարհահռչակ կանադական «Էկոսայն» ընկերությունը Հայաստանում լեռնադահուկային համալիր կառուցելու լավագույն վայր է ճանաչել Ծաղկունյաց լեռնաշղթայի հենց Եղիպատրուշ գյուղի հարևանությամբ գտնվող գագաթները: «Մայ Լեռ մաունթին ռեզորթը» սկսել է գործել 2023թ.-ից:

15 տարվա ընթացքում կառուցելու ենք թվով 16 ճոպանուղի, առաջինը՝ 6 անձով նստատեղային ճոպանուղին արդեն շահագործվում է, 2-րդը՝ 10 անձի փակ խցիկներով «էնջելային» ճոպանուղին կբացվի 1 ամսից՝ պատմում է ընկերության հանրային կապերի պատասխանատու Մերի Մելիք-Սարգսյանը:
«Մոտ 3850 մետր երկարություն ունի, բաղկացած է «էնջելային» 2 գծից: Բարձրանում է սարի գագաթ՝ 2825 մետր բարձրության վրա: Այդ բարձրության վրա բացվում է աննկարագրելի գեղեցիկ տեսարան դեպի Արագած, Արա, Արարատ, Հատիս լեռներ: Կա նաև հատված, որտեղից բարենպաստ եղանակի ժամանակ Երևում է նաև Սևանա լճից հատված»:
«Մայ Լեռ»-ում փորձարկման փուլում է արհեստական ձնագոյացման համակարգը: Դա հնարավորություն կտա անկախ ձյան տեղումներից ունենալ բարձրորակ սահուղիներ: Համակարգի հզորության շնորհիվ ցուրտ եղանակային պայմաններում հնարավոր կլինի «ձևավորել» 25 կմ սահուղի:
Համալիրի ամբողջական շինարարությունից հետո այն համանման ո՞ր հանգստավայրերի հետ կմրցակցի՝ հարցնում եմ զրուցակցիս:
«Սոչիի Ռոզա Խուտորին: Տարածաշրջանի առաջատար լեռնադահուկային համալիրներից է, որտեղ կա մոտ 109 կմ սահուղի: Մենք համալիրն ավարտելուց հետո կունենք մոտ 102 կմ սահուղի, ինչն աշխարհի մասշտաբով բավական մրցունակ թիվ է»:
Սոչիի նշված հայտնի համալիրը օլիմպիական նշանակության կառույց է: Դրա հայաստանյան մրցակիցն այսօր գրանցում է հաճախորդների թվի սրընթաց աճ: Այն աշխատանքով է ապահովում հարակից համայնքների բնակիչներին, որոնց թվում է նաև Եղիպատրուշը: