Լեհաստանը ռազմական արբանյակներ կուղարկի տիեզերք

Լեհաստանը ռազմական արբանյակներ կուղարկի տիեզերք

Լեհաստանը ծրագրում է 2025թ. մի շարք ռազմական դիտորդական արբանյակներ արձակել․ ասել է երկրի պաշտպանության փոխնախարարը։ «Հաջորդ տարի, որպես պաշտպանության նախարարություն և լեհական բանակ, մենք ցանկանում ենք ուղեծիր դուրս բերել մեր առաջին լեհական արբանյակները», - ասել է Սեզարի Տոմչիկը մամուլի ճեպազրույցի ժամանակ։

Լեհաստանը նախատեսում է ձեռք բերել ռադարային և օպտիկական տեխնոլոգիաներով հագեցած արբանյակային համակարգ, որը հնարավորություն կտա դիտել Երկիրը՝ անկախ մթնոլորտային պայմաններից, և կօգտագործի ինչպես արտասահմանյան, այնպես էլ ներքին տեխնոլոգիաներ․ ասել է նա։

Աղբյուրը՝    radar.am