«Մենք Հայաստանից սպասում ենք հստակ պատասխանների». Հաջիև

«Մենք Հայաստանից սպասում ենք հստակ պատասխանների». Հաջիև

Ադրբեջանի նախագահ Ալիևի արտաքին հարցերով գլխավոր խորհրդական Հիքմեթ Հաջիևը Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում հանդես է եկել ելույթով։ Հաջիևը, մասնավորապես, ասել է. «Մեր մոտեցումն այն է, որ խաղաղությունը Բաքվի և Երևանի մեջ է։ Այն պետք է հիմնված լինի երկկողմ ձևաչափի վրա։ Խաղաղությունը Փարիզում, Բրյուսելում կամ մեկ այլ տեղում չէ։ Երկու երկրները պետք է փոխադարձաբար գան խաղաղության։

Ադրբեջանը քաղաքական կամք ունի՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար։ Մեր քաղաքականությունը ոչ թե դրսի ուժերի, այլ տարածաշրջանային համագործակցության ու սեփականության զգացման մասին է՝ առանց արտաքին գործոնների։ Մենք Հայաստանից սպասում ենք հստակ պատասխանների  սահմանադրական կարգավորումների, «Միացման» և այլ իրավական կարգավորումների մասին։ Մենք նաև պետք է ուշադիր լինենք դրսից Հարավային Կովկաս ներկրվող նոր զարգացումների վերաբերյալ»։ 

Աղբյուրը՝     radar.am