Նոր հիփոթեքային վարկ Յունիբանկից՝ Diamond Hills-ում բնակարան գնելու համար

Նոր հիփոթեքային վարկ Յունիբանկից՝ Diamond Hills-ում բնակարան գնելու համար
Յունիբանկն առաջարկում է հատուկ հիփոթեքային վարկ Երևանում՝ Diamond Hills պրեմիում կարգի բնակելի համալիրում, բնակարան ձեռքբերելու համար: Վարկի գումարը կազմում է  մինչև 75 մլն դրամ, ժամկետը՝  120-180 ամիս,  տոկոսադրույքը՝ 10,9%  տարեկան,  կանխավճարը՝  նվազագույնը 10%:  Գործում է եկամտահարկի վերադարձի մասին օրենքը:
Diamond Hills համալիրը կառուցվում է Նորքի Արմենակյան-Հովսեփյան խաչմերուկում: Այն բազմաֆունկցիոնալ, հարմարավետ, երեք մասնաշենքից բաղկացած բնակելի համալիր է, ճարտարապետական ժամանակակից լուծումներով և պատուհանից բացվող գեղեցիկ տեսարաններով:
Diamond Hills-ի շինարարությունն ավարտին կհասնի 2024 թ. մարտին: