Ինչո՞ւ «Ozon»–ով պատվիրված ապրանքների մի մասը չի հասնում Երևան. պարզաբանում

Ինչո՞ւ «Ozon»–ով պատվիրված ապրանքների մի մասը չի հասնում Երևան. պարզաբանում
«Ozon» ընկերությունն անցած շաբաթ մաքսային հսկողության ժամանակ դժվարությունների է հանդիպել, այդ պատճառով որոշ ապրանքներ նախատեսվածից ուշ կհասնեն պատվիրատուին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ozon Armenia»-ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը։
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր` տևական ժամանակ է՝ քաղաքացիներից բողոքներ են ստանում, որ «Ozon» ռուսական առցանց առևտրի հարթակի միջոցով պատվերներ գրանցելուց և վճարում կատարելուց հետո ապրանքները տեղ չեն հասնում։
Ըստ Հախվերդյանի` խոսքը ամբողջ տեսականու շուրջ 1%-ին է վերաբերում։