Դիլիջանում կայացել է կենտրոնական բանկերի կառավարման հիմնախնդիրներին նվիրված տարածաշրջանային առաջին համաժողովը

Դիլիջանում կայացել է կենտրոնական բանկերի կառավարման հիմնախնդիրներին նվիրված տարածաշրջանային առաջին համաժողովը
Արժույթի միջազգային հիմնադրամը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կազմակերպել են տարածաշրջանային առաջին համաժողովը՝ նվիրված կենտրոնական բանկերի կառավարման հիմնախնդիրներին։
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հաղորդագրության, համաժողովի ընթացքում քննարկվել են կենտրոնական բանկերի արդյունավետ կառավարման գործում բանկի խորհրդի և աուդիտ կոմիտեի դերը, պատվիրակման, որոշումների կայացման և հանձնաժողովների կազմակերպման գործընթացները, ինչպես նաև կառավարման ոլորտին վերաբերող այլ հարցեր: