Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի 1-ի դրությամբ ցածր է մնում 8 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի 1-ի դրությամբ ցածր է մնում 8 սանտիմետրով

Նախորդ տարվա մարտի 1-ի համեմատ Սևանա լճի մակարդակը ցածր է մնում 8 սանտիմետրով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ից, 2024 թվականի մարտի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվում է 1900 մետր 17 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա 1900 մետր 25 սանտիմետր նիշի դիմաց։

Նույն աղբյուրի համաձայն՝ 2024 թվականի առաջին երկու ամիսներին Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 12 միլիոն 610 հազար խորանարդ մետր ջուր։

Սևանա լիճ թափվող գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

2024 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3 սանտիմետրով։

Խոսրով Խլղաթյան