Փարաքարում կմեկնարկեն շուրջ 3000քմ ընդհանուր մակերեսով մարզադպրոցի կառուցման աշխատանքները

Փարաքարում կմեկնարկեն շուրջ 3000քմ ընդհանուր մակերեսով մարզադպրոցի կառուցման աշխատանքները
Շուտով Փարաքարում կմեկնարկեն շուրջ 3000քմ ընդհանուր մակերեսով մարզադպրոցի կառուցման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահ՝ Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան էջից։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով, ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 533 միլիոն դրամ նախագծային արժեքով:
Մարզադպրոցում նախատեսված է ունենալ ըմբշամարտի, ծանրամարտի և բռնցքամարտի մարզումային դահլիճներ, հանդերձարաններ, անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ:
Շինարարական աշխատանքների իրականացման համար հայտարարվել է մրցույթ, կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2024 թվականի ամռանը: