Ռուսաստանը փետրվարի սկզբից կորցրել է 15 ինքնաթիռ. Զելենսկի

Ռուսաստանը փետրվարի սկզբից կորցրել է 15 ինքնաթիռ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ փետրվարից ի վեր Ուկրաինան 15 ռուսական ռազմական օդանավ է խոցել։ «Միայն այս շաբաթ մեզ հաջողվեց խոցել ռուսական յոթ ռազմական ինքնաթիռ։ Փետրվարի սկզբից Ռուսաստանը կորցրել է 15 ռազմական ինքնաթիռ։ Սա է նրանց կորուստների ճիշտ դինամիկան», - ասել է Զելենսկին իր տեսաուղերձում:

Փետրվարի վերջին Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ ընդամենը փետրվարի երկու շաբաթվա ընթացքում իրենք խոցել են 13 ռուսական մարտական ​​ինքնաթիռ՝ շատ ավելի, քան պատերազմի նախորդ ամիսներին։ 

Ռուսական կողմը չի հաստատել այս թվերը։ 

Աղբյուրը՝    radar.am