ԱՄՆ-ում վերականգնում են ուրանի հանքերի շահագործումը

ԱՄՆ-ում վերականգնում են ուրանի հանքերի շահագործումը

Ամերիկայի Միացյալ Նահանգները և արևմտյան այլ երկրներ վերսկսում են աշխատանքը նախկինում կոնսերվացված ուրանի հանքերում՝ միջուկային վառելիքի գների աճի ֆոնին։ Այդ մասին հաղորդել է Bloomberg-ը:

Ամերիկյան ուրան արդյունաբերող ընկերությունները վերականգնում են աշխատանքը Վայոմինգ, Տեխաս, Արիզոնա և Յուտա նահանգների հանքերում։ Այս նահանգներում ուրանի հանքերի մեծ մասը փակվել էր 2011թ. ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո, որը հանգեցրել էր միջուկային վառելիքի գների կտրուկ անկման և ուրանի շատ հանքերի շահութաբեր գործունեության նվազման:

Աղբյուրը՝    radar.am