ԵԱԶԲ–ում նշել են Հայաստանի տնտեսական ակտիվության աճը 2024–ի հունվարին ապահոված երեք ոլորտները

ԵԱԶԲ–ում նշել են Հայաստանի տնտեսական ակտիվության աճը 2024–ի հունվարին ապահոված երեք ոլորտները

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) նշել է երեք ոլորտները, որոնք այս տարվա հունվարին ապահովել են Հայաստանում տնտեսական ակտիվության աճը։

Հայաստանում 2024 թվականի հունվարին տնտեսական ակտիվությունն աճել է 10,7 տոկոսով։ Աճ են ապահովել արդյունաբերության (+21.0%), առևտրի (+19.3%) և ծառայությունների (+4.4%) ոլորտները»,-նշված է ԵԱԶԲ-ի խորհրդի նախագահի տեղակալ, գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովի խմբի շաբաթվա մակրովերլուծության մեջ։.

Ըստ վերլուծաբանների՝ արդյունաբերությունն ապահովել է մոտ 4 տոկոսային կետի աճ ոսկյա զարդերի վերամշակման հաշվին։

«2,1 անգամ արտահանման ավելացումն ապահովվել է առավելապես ոսկյա զարդերի մատակարարումների աճի հաշվին- ասվում է հետազոտության մեջ:

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հունվարին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 206,2 մլրդ դրամ, ներքին առևտրաշրջանառությունը՝ 340,8 մլրդ դրամ, իսկ ծառայությունների ոլորտի ծավալը (առանց առևտրի)՝ մոտ 237 մլրդ դրամ։

Միաժամանակ արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվարին կազմել է 2,1 մլրդ դոլար՝ ավելանալով 78,8 տոկոսով։

Արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 2,1 անգամ՝ կազմելով 934,1 մլն դոլար, իսկ ներմուծումը գերազանցել է 1,2 մլրդ դոլարը՝ 61,4 տոկոս աճով։ ($1 - 403,98 դր.)։

Աղբյուրը`   arka.am