Հարցում․ Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում

Հարցում․ Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում

Gallup International-ի կողմից Հայաստանի բնակիչների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 55,1%-ը միանշանակ տեսնում է մոտ ապագայում նոր պատերազմի սպառնալիքներ։

Բացի այդ, բնակիչների 25,5%-ն ասել է, որ ավելի շատ տեսնոմ է մոտ ապագայում պատերազմի սպառնալիք, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։

Նոր պատերազմի սպառնալիք միանշանակ չի տեսնում հարցվածների 7,2 տոկոսը, ավելի շատ չի տեսնում՝ 9,8 տոկսը։ Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 2,4 տոկոսը։

Փետրվարի 26–ից 28–ն անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1100 մարդ։

Աղբյուրը`   arka.am