Հայաստանի բնակիչներն ամենաշատը ռազմաքաղաքական օգնություն են սպասում Ֆրանսիայից

GALLUP International-ի հարցմանը մասնակցած Հայաստանի բնակիչների 46%-ըռազմաքաղաքական օգնություն է ակնկալում Ֆրանսիայից։ Այս մասին հայտարարել է GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ամփոփելով հարցման արդյունքները։
Նրա խոսքով, 23,2 տոկոսն օգնություն է ակնկալում Հնդկաստանից, 21,9 տոկոսը՝ Ռուսաստանից, 15,9 տոկոսը՝ Իրանից, 13,7 տոկոսը՝ ԱՄՆ–ից, 4,9 տոկոսը՝ Չինաստանից։
Նավասարդյանը միաժամանակ ասաց, որ 8,5%-ը որպես ռազմաքաղաքական օգնության աղբյուր նշել է այլ երկրներ, իսկ հարցվածների 14,5%-ը նշել է, որ նման երկիր չկա։ 5%-ը դժվարացել է պատասխանել։
Փետրվարի 26–ից 28–ն անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1100 մարդ։
Ինչպես մարտի 1-ին հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, այն բանից հետո, երբ Ռուսաստանը Հայաստանին չմատակարարեց անհրաժեշտ և վճարած զենքը (խոսքը 2021 թվականից 250 մլն դոլարի պայմանագրերի մասին է), Հայաստանը սկսեց փնտրել նոր գործընկերներ, որոնց թվում նա նշեց Հնդկաստանը. Ֆրանսիան և ԵՄ մի շարք երկրներ։
Աղբյուրը` arka.am