ՌԴ-ի հետ հարաբերությունների խզումը Հայաստանի շահերից չի բխում․ հարցում

ՌԴ-ի հետ հարաբերությունների խզումը Հայաստանի շահերից չի բխում․ հարցում
Հայաստանում անցկացված հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի բխում հանրապետության շահերից հարցման մասնակիցների 42%-ի տեսանկյունից: Տեղեկությունն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Gallup International ասոցիացիայի հայկական բյուրոյի ղեկավար Արամ Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ հարցման մասնակիցների 23,2 տոկոսը կարծում է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների խզուha8cwumմը լիովին համապատասխանում է երկրի շահերին, 13,9 տոկոսը ենթադրում է, որ նման քայլը, ամենայն հավանականությամբ, ձեռնտու կլինի երկրի համար: Հակառակ դիրքորոշում ունեն հարցվածների 42%-ը, որոնք ՌԴ-ի հետ կապերի խզումը Հայաստանի համար ոչ շահավետ են համարում, ու 16,1%-ը, որոնք հակված են երկրի համար հավանական բացասական հետևանքների մասին կարծիքին: Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 4,8 տոկոսը։
Ինչ վերաբերում է պաշտպանական տարբեր դաշինքներին Հայաստանի մասնակցությանը, ապա հարցման մասնակիցների մոտ 40,3 տոկոսը համարել է, որ երկիրը պետք է արտադաշինքային կարգավիճակ ունենա։ Միևնույն ժամանակ մասնակիցների 28%-ը նպատակահարմար է համարում ՀԱՊԿ կազմում մնալ, իսկ 22,5%- ը կողմ է երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Այս հարցում անորոշությունը պահպանվում է հարցման մասնակիցների 9,2 տոկոսի մոտ։
 
Կարծիքների վերլուծությունը ցույց է տվել նաև, որ հարցման մասնակիցների 35,3%-ը Հայաստանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառը տեսնում է գործող իշխանության ոչ կոմպետենտության մեջ: Մասնակիցների շուրջ 29,9%-ը վստահ է, որ ներկայիս քաղաքականությունը արտաքին ճնշումների արդյունք է և ուղղված է հայ ժողովրդի շահերի դեմ: Հարցման մասնակիցների 24,2 տոկոսի կարծիքով՝ առանցքային գործոն է դարձել միջազգային բարդ իրավիճակը։ 10%-ը դժվարացել է այս հարցի վերաբերյալ կարծիք ձևակերպել։
 
Արամ Նավասարդյանն ընդգծեց, որ հարցման արդյունքների համաձայն, մասնակիցների միայն 25,6 տոկոսն է կարծում, որ հայկական կառավարությունը բավականաչափ ջանքեր է գործադրում ադրբեջանական գերության մեջ պահվող արցախցի քաղաքական գործիչներին և զինծառայողներին ազատ արձակելու համար: Միևնույն ժամանակ, հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 59,4 տոկոսը, վստահ է հակառակում։
 
Նշենք, որ հարցումն անցկացվել է 1100 մարդու շրջանում փետրվարի 26-28-ն ընկած ժամանակահատվածում, իսկ հարցերը կազմել են հայ քաղաքագետները:
 
Աղբյուրը`   armeniasputnik.am