Վաշինգտոնում կկայանա ՀՀ և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը

Վաշինգտոնում կկայանա ՀՀ և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մարտի առաջին տասնօրյակում կկայանա Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը։

Ըստ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքի տեղեկատվության, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նիստին մասնակցելու նպատակով ԱՄՆ կգործուղվի պատվիրակություն։ 

«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2024 թվականի մարտի 6-9-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի», - նշված է որոշման մեջ:

ՀՀ վարչապետի որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը կղեկավարի ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գևորգյանը։