Վստահության ցուցանիշով ոստիկանությունը շարունակում է մնալ առաջինը

Վստահության ցուցանիշով ոստիկանությունը շարունակում է մնալ առաջինը

ԵՄ ֆինանսավորմամբ ԵԱՀԿ կողմից պատվիրակված «Ոստիկանության և ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալումը» հարցման արդյունքներով հարցվողների 45%-ը լիովին կամ գրեթե լիովին վստահում է ոստիկանությանը, 27%-ը վստահության մակարդակը գնահատել է միջին՝ նշելով, որ ոչ վստահում է, ոչ էլ չի վստահում։ Ոստիկանությանը չի վստահել հարցվողների 22%-ը, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։ 

Ըստ այդմ, կարելի է եզրակացնել, որ հարցվողների 72%-ը վստահում է ոստիկանությանը, կամ ունի չեզոք դիրքորոշում։ 45% վստահությամբ ոստիկանությունն իրավապահ կառույցներից շարունակում է մնալ առաջինը, որն հաջորդում են ԱԱԾ-Ն, ՊԵԿ-ը, ՔԿ-ն, Դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն և դատարանները: Հետազոտությունն իրականացվել է ԱրԻնսայթս անկախ հետազոտական ընկերության կողմից: