Պետբյուջեի կենսաթոշակների և սոցիալական ապահովության նպաստների գծով ծախսերը 2024 թվականին
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին կենսաթոշակների և սոցիալական ապահովության նպաստների տրամադրման համար հատկացնել 676 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի շուրջ 21%-ը։ Այս մասին տեղեկանում ենք ACSES-ը վերլուծական կենտրոնից։
2024 թվականին 295 միլիարդ դրամ հատկացվելու է աշխատանքային կենսաթոշակների տրամադրմանը՝ կենսաթոշակով ապահովելով 488 հազար 402 քաղաքացու։
Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստների տրամադրմանը նախատեսվում է ուղղել 46 միլիարդ դրամ՝ նպաստներով ապահովելով 105 հազար 994 անձի։
2024 թվականին սպայական անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակների տրամադրման համար նախատեսվում է ծախսել ավելի քան 41 միլիարդ դրամ՝ կենսաթոշակով ապահովելով 37 հազար 74 շահառուի։