Բաքվում առաջարկում են քաղաքացիությունից զրկել Ուկրաինայի կռվի մասնակիցներին

Բաքվում առաջարկում են քաղաքացիությունից զրկել Ուկրաինայի կռվի մասնակիցներին

Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը հայտարարել է, որ Ուկրաինայում կռված ադրբեջանցիներին պետք է զրկել քաղաքացիությունից։

«Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պաշտոնական տվյալներով՝ Սիրիա մեկնած մեր քաղաքացիների թիվը գերազանցել է 1000-ը։ Նույն իրավիճակն այժմ ստեղծվել է ուկրաինական պատերազմում։ Ուստի, ինչպես Սիրիայում և Իրաքում կռված ադրբեջանցիները, այնպես էլ Ուկրաինայում երկու կողմից խրամատներում կռվածների քաղաքացիությունը պետք է չեղյալ համարվի»,- խորհրդարանի նիստում առաջարկել է պատգամավորը։ 

Աղբյուրը՝     radar.am