Հովիկ Մուսայելյան. ՌԴ-ից եկած 130 հազար հոգուց 90 հազարն «այթիշնիկներ» էին, միայն 15 հազարն են մնացել երևի

Հովիկ Մուսայելյան. ՌԴ-ից եկած 130 հազար հոգուց 90 հազարն «այթիշնիկներ» էին, միայն 15 հազարն են մնացել երևի

«Սինոփսիս Արմենիա» տեխնոլոգիական առաջատար ընկերության գործադիր տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ Հովիկ Մուսայելյանն ԱԺ-ում անդրադարձել է երկրի տեխնոլոգիական ոլորտին:

«Չկա հանրային ընկալում՝ ինչ են բարձր տեխնոլոգիաները, ինչ են տալիս երկրին: Այդ ընկալումը կա շատ-շատ քչերի մոտ նաև պետական համակարգում: Այստեղ մեղավոր են նաև մեր ոլորտի ներկայացուցիչները, որ տարիների ընթացքում չկարողացան նորմալ բացատրական աշխատանք տանել, որ մեր միջին վիճակագրական քաղաքացին ու չինովնիկը հասկանան՝ այս ոլորտն ինչ հավելյալ արժեք է ստեղծում և ինչ օգուտ է տալիս մեր երկրին», – ասում է Մուսայելյանն ու նկատում՝ Հայաստանում բարձր աշխատավարձ ստացողին չեն սիրում, հետևաբար արտոնությունների մասին խոսելը մեծ հակազդեցություն է առաջացնում:

Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի տեխնոլոգիական շուկային, բանախոսը նկատում է՝ «0 շահութահարկ, 0 եկամտահարկ» և ոլորտը զրոյական վիճակից զարգանում է ու մեծ հաջողություններ գրանցում: Իսկ ՏՏ ոլորտում այսպիսի աշխատելաճի մոդելը Վրաստանը վերցրել է Թուրքիայից, որտեղ Microsoft-ը և վերազգային շատ կազմակերպություններ են հաստատվել:

«Մենք չպետք է խոսենք միայն այն մասին, թե ռելոկանտներն ինչու գնացին Հայաստանից: Եկած 130 հազար հոգուց 90 հազարն «այթիշնիկներ» էին, միայն 15 հազարն են մնացել երևի: Գնացել են, որովհետև մեզ մոտ ընդունված է որևէ խնդրի դեպքում գները բարձրացնել, բայց երբ խնդիրն էլ լուծում ես, գներն էլի չեն իջնում»:

Աղբյուրը`   b24.am