Լատվիան 300 մլն եվրո կներդնի ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանի ամրապնդման համար

Լատվիան 300 մլն եվրո կներդնի ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանի ամրապնդման համար

Լատվիան առաջիկա հինգ տարվա ընթացքում 300 մլն եվրո կներդնի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի ամրապնդման համար։ Պաշտպանության նախարարության համապատասխան պլանը հաստատել է երկրի կառավարությունը: Այս մասին տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից։

Նշվում է, որ ըստ Լատվիայի պետական դիվանատան՝ պլանները նախատեսում են տարբեր պաշտպանական օբյեկտների կառուցում երկրի արևելյան սահմանին, ներառյալ՝ զինվորների համար ամրացված դիրքեր, հակատանկային խրամատներ, ականային և այլ պատնեշներ, ինչպես նաև զինամթերքի պահեստներ:

Գերատեսչությունում ընդգծել են, որ այս պլանը Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի համատեղ նախաձեռնության մի մասն է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի արևելյան թևում պաշտպանության միասնական գիծ կառուցելու համար՝ Ռուսաստանի կամ Բելառուսի կողմից հնարավոր ագրեսիվ գործողություններից պաշտպանվելու նպատակով:

Աղբյուրը՝    armenpress.am