Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները որակապես նոր մակարդակի են հասել. Ալիև

Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները որակապես նոր մակարդակի են հասել. Ալիև

Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հասել են որակական նոր մակարդակի, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ալիևը նշել է, որ ընթացիկ տարին լավ արդյունքներ կբերի երկկողմ հարաբերությունների համար։

«Մեր դաշնակցային համագործակցությունը կամրապնդվի ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Այն կարևոր գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար», - ասել է Ալիևը:

Ալիևը նաև հավելել է, որ համագործակցության ամրապնդման շրջանակներում բոլոր խնդիրները հաջողությամբ ավարտվում են, ապրանքաշրջանառությունն աճել է 17%-ով և մոտեցել 4,5 մլրդ դոլարի։

Աղբյուրը՝    radar.am