Հայաստանում հունվարի ծնելիությունը նվազել է 10,7%–ով

Հայաստանում հունվարի ծնելիությունը նվազել է 10,7%–ով

Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ Հայաստանում 2024 թվականի հունվարին ծնելիության մակարդակը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10,7 տոկոսով։ 

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, հաշետու ժամանակահատվածում ծնվել է 3108 երեխա, մինչդեռ 2023 թվականի հունվարին ծնվել է 3481 երեխա։

Միաժամանակ այս ընթացքում գրանցվել է մեռելածնության 24 դեպք, ինչը 25%-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի հունվարին երկրում մահացել է 2571 մարդ, ինչը 3%-ով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Նշվում է նաև, որ բնակչության բնական աճն այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, նվազել է 45,5%-ով։