Չինաստանը Կորեայում պատերազմ չի ցանկանում. Վան Ի

Չինաստանը Կորեայում պատերազմ չի ցանկանում. Վան Ի

Չինաստանը չի ցանկանում պատերազմ և քաոս տեսնել Կորեական թերակղզում և կոչ է անում հեռանալ սառը պատերազմի առճակատումից: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։

«Թերակղզու ներկայիս իրավիճակը գնալով ավելի է լարվում, ինչը Չինաստանը չի ցանկանում տեսնել: Աշխարհն արդեն բավական քաոսային է, թերակղզին չպետք է նորից ընկղմվի պատերազմի և քաոսի մեջ: Յուրաքանչյուրը, ով ցանկանում է տապալել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, ահռելի գին կվճարի»,- ասել է նախարարը։

Աղբյուրը՝   radar.am