Կառավարությունը 40 մլն 901 հազար դրամ է նախատեսել «Կապսի միջնակարգ դպրոցի» ավարտական աշխատանքների ապահովման համար

Կառավարությունը 40 մլն 901 հազար դրամ է նախատեսել «Կապսի միջնակարգ դպրոցի» ավարտական աշխատանքների ապահովման համար
«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Կապս բնակավայրում կառուցվում է դպրոցական նոր շենք։
Մոդուլային ուսումնական հաստատությունն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ՝ անդրադառնալով դպրոցի շինաշխատանքներին տեղեկացրել է, որ ամենօրյա հսկողություն է իրականացվում, սակայն դպրոցաշինական աշխատանքների որակից ու տեմպերից դժգոհ է, որի մասին տեղեկացվել է պատվիրատուն։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանն առաջիկայում կայցելի Շիրակի մարզ՝ խնդիրներին տեղում ծանոթանալու և դրանց լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով։