Կառավարությունը «ԳԻՆԱՓ» ընկերությանն ազատել է ներմուծման մաքսատուրքից

Կառավարությունը «ԳԻՆԱՓ» ընկերությանն ազատել է ներմուծման մաքսատուրքից

Կառավարությունը բավարարել է «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ֆլեքսոգրաֆիկ տպագրությամբ, փաթեթավորման ոլորտում օգտագործվող բազմաշերտ թաղանթների արտադրությամբ, սննդային տոպրակների արտադրության համար։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2.3 մլրդ դրամի ներդրում սարքավորումների և 17.4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 91 աշխատատեղ՝ 190 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 112-ի՝ 190 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 17.4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.1 մլրդ դրամ։