Տիգրան Խաչատրյանը և Իրանի դեպանը քննարկել են փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ

Տիգրան Խաչատրյանը և Իրանի դեպանը քննարկել են փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-իրանական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաև ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարներին։