Ջոն Դի. Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրների

Ջոն Դի. Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրների

Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրների։ Նման կարծիք է հայտնել Do Something ընկերության հիմնադիր ու տնօրեն Ջոն Դին՝ ROBUST ARMENIA-2024 համաժողովում ելույթի ժամանակ։

Նա ընդգծել է, որ դա կարևոր է ոչ այնքան շրջակա միջավայրի պահպանության համատեքստում, որքան անվտանգության առումով։ Այդ առնչությամբ գործարարը նշել է ռիսկերը, որոնք կապված են գազի մատակարարումը դադարեցնելու կամ գազի սակագները բարձրացնելու այլ երկրների որոշման հետ, ինչը կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, կավելանան նաեւ արտադրական ծախսերը:

"Ոչ մի երկիր չի կարող փակել Հայաստանի համար արևը և քամին, ոչ մի երկիր չի կարող խանգարել Հայաստանին անցնել վերականգնվող աղբյուրների և զարգացնել հիդրոէներգիայի արտադրությունը", - ասել է Ջոն Դին, նշելով, որ կուտակիիչների և մարտկոցների գները նվազում են:

Նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է ունենա էներգետիկ անկախություն և ամբողջությամբ հրաժարվի գազից։ Զուգահեռ անցկացնելով Ավստրալիայի հետ՝ Դին նշել է, որ պետությունը հայտարարել է, որ մինչև 2027 թվականը կդառնա լիովին «վերականգնվող», քանի որ օգտագործում է արևը, քամին և մարտկոցներ: «Այդ դեպքում ես մարտահրավեր եմ նետում Հայաստանին. ամբողջությամբ անցեք էներգիայի վերականգնվող աղբյուրների՝ մինչև 2035 թվականը: Դա շատ հեշտ է անել. Քանի որ աշխարհի բազմաթիվ խոշոր բանկեր եւ ֆինանսական կազմակերպություններ պատրաստ են Հայաստանին մատչելի միջոցներ տրամադրել, եթե դուք որոծեք նման քայլի դիմել", - ասել է գործարարը։ Դիի ասելով՝ ծախսերի մասին անհանգստանալու կարիք չկա, քանի որ նման փոփոխություններ կարելի է կատարել նաև առանց մեծ ծախսերի:

Միևնույն ժամանակ, նա ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ մեր երկրում կան գյուղատնտեսական նպատակների համար ոչ պիտանի հողեր, որոնք, նրա համոզմամբ, կարելի է օգտագործել արևային վահանակների տեղադրման համար:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականին Հայաստանում հողմակայաններն ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը 29,8% - ով՝ մինչև 2,3 մլն կվտ/ժամ: Արևային կայանների արտադրության ծավալը նախորդ տարվա արդյունքներով կազմել է 772.2 մլն կվտ/ժամ:

Ալինա Հովհաննիսյան

Աղբյուրը`   finport.am