Մասնավորի ձեռքում գտնվող հուշարձան-շենքերը չբարեկարգելու համար տուգանք կլինի. Ավինյան

Մասնավորի ձեռքում գտնվող հուշարձան-շենքերը չբարեկարգելու համար տուգանք կլինի. Ավինյան

Երևանի քաղաքապետարանի կողմից բավարար ջանք չի ներդրվում Երևանում գույքագրված և մասնավորի ձեռքում գտնվող շուրջ 50 հուշարձան-շենքերի բարեկարգման համար։ Այս մասին Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը զեկուցեց, որ Երևանում գույքագրվել է շուրջ 50 հուշարձան-շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց և ունեն բարեկարգման կարիք:

ԿԳՄՍ նախարարությունը դեռ 2023 թվականի հունիսին սեփականատերներին ուղարկվել է ծանուցում հուշարձան-շենքերի պատշաճ պահպանման համար համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։
Սարգսյանի խոսքով` այս տարվա հունվարին ԿԳՄՍՆ–ից Երևանի քաղաքապետարանին տեղեկացրել են, որ հուշարձան-շենքերի սեփականատերերից ծանուցումներին արձագանքել է մեկ սեփականատեր` պատրաստակամություն հայտնելով ներկայացնել հուշարձանի վերականգնման էսքիզային նախագիծ։
«Մենք Երևանի ավագանու որոշմամբ ունենք նոր հնարավորություններ սեփականատերերին որոշակի տույժերի ենթարկելու»,–ասաց Ավինյանը։
Նա առաջարկեց այս շաբաթ ունենալ քննարկում, որպեսզի այդ մեխանիզմը աշխատացնեն։

Աղբյուրը`   armeniasputnik.am