Ուզում ենք այս տարի սկսել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը. ՏԻգրան Ավինյան

Ուզում ենք այս տարի սկսել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը. ՏԻգրան Ավինյան

«Ուզում ենք այս տարի սկսել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, հետևապես սա պահանջում է մեր կողմից ջանք, որպեսզի մեր բոլոր գործընկերները տեղեկացված լինեն նախագծից, և համալիր փորձաքննության փուլը ևս հնարավոր սեղմ ժամկետներում անցնենք», - Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Մինչ այդ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարԱրմեն Հարությունյանը զեկուցեց, որ ավարտվել է Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթը, ինչի արդյունքում կնքվել է պայմանագիր հաղթող կազմակերպության հետ:


Հարությունյանը տեղեկացրեց, որ մրցույթն իրականացվել է առանց ֆինանսական միջոցների, կկնքվի համաձայնագիրը, կսկսվեն 2 ամսվա աշխատանքները։


«Այս պահին ճարտարապետահատակագծային փաստաթղթերի կազմման փուլում ենք գտնվում: Ինչպես նաև ավարտման փուլում է ազդեցության գոտում գտնվող հողերի գերակա շահի մասին որոշման փաստաթղթերի պատրաստումը», - ասաց նա։


Տիգրան Ավինյանը ճշտելով, որ այս փորձաքննությունը նախնական է՝ հիմնական համալիր փորձաքննությունից առաջ, առաջարկեց նախօրոք նախագիծն ուղարկել շահագրգիռ կառույցներին, որպեսզի հետագայում հիմնական փորձաքննության ընթացքում երկար ժամանակ չվատնեն։

Աղբյուրը` Panorama.am