Չինաստանի ապրանքաշրջանառությունը այլ երկրների հետ հունվար-փետրվարին աճել է 5.5%-ով

Չինաստանի ապրանքաշրջանառությունը այլ երկրների հետ հունվար-փետրվարին աճել է 5.5%-ով

Չինաստանի արտաքին առևտրի ծավալը հունվար-փետրվարին աճել է 5.5%-ով և կազմել 930,86 միլիարդ դոլար: Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի մաքսային գլխավոր վարչությունը։

Երկրի արտահանումը երկու ամսում կազմել է 528.01 միլիարդ դոլար՝ ավելանալով 7.1%-ով։ Ներմուծումն աճել է 3.5%-ով՝ հասնելով 402.85 միլիարդ դոլարի: Այս ժամանակահատվածում Չինաստանի հավելուրդը հասել է մոտ 125.16 միլիարդ դոլարի, ինչը մոտավորապես 20.5%-ով ավելի է, քան 2023-ի հունվար-փետրվարին։

Հիշեցնենք՝ Չինաստանն աշխարհի առաջատար արտադրողն է, որը ապրանքների լայն տեսականի է մատակարարում միջազգային շուկա: ՉԺՀ-ն ակտիվորեն պահպանում և մշտապես ամրապնդում է առևտրային կապերը շատ երկրների հետ։

Աղբյուրը`   b24.am