Bloomberg. Գերմանիայում ընտանեկան բիզնեսը փլուզման եզրին է

Bloomberg. Գերմանիայում ընտանեկան բիզնեսը փլուզման եզրին է

Գերմանիայի իշխանությունները չեղարկել են բիզնեսի որոշ սուբսիդիաներ, որոնք կարող են հանգեցնել գերմանական տնտեսության ողնաշարը կազմող ընտանեկան ընկերությունների փլուզմանը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Լրացուցիչ բարդություն է Գերմանիայի Սահմանադրական դատարանի անցած տարվա որոշումը, որը պարտավորեցնում էր իշխող կոալիցիային դադարեցնել չափից դուրս արտաբյուջետային ֆինանսավորումը։ Մյուս խնդիրը բյուրոկրատիան է, որը, ըստ ձեռնարկատերերի, բարդացնում է աշխատանքը և շեղում առօրյա գործառնություններից, ինչպես նաև էներգակիրների բարձր գներից: Այս ամենը գալիս է ի լրումն COVID-19 համաճարակի ազդեցության, որից ընտանեկան բիզնեսները դեռ լիովին չեն վերականգնվել։ Սա գերմանացիներին դրդում է վաճառել իրենց ընկերությունները, ինչը նախկինում չափազանց հազվադեպ երևույթ էր:

Ամենավառ օրինակներից է ջերմային պոմպեր արտադրող Viessman ընկերությունը։ Սեփականատերը ստիպված է եղել այն վաճառել ամերիկյան Carrier Global Corp ընկերությանը՝ 13.1 միլիարդ դոլարով։

Աղբյուրը՝   b24.am