Ֆրանսիան զենքի երկրորդ արտահանողն է դարձել աշխարհում

Ֆրանսիան զենքի երկրորդ արտահանողն է դարձել աշխարհում

Ֆրանսիան 2014-18թթ․ զենքի արտահանումն ավելացել է 47%-ով  և 2019-23թթ. առաջին անգամ զենքի՝ մեծությամբ երկրորդ արտահանողն է դարձել՝ զիջելով ԱՄՆ-ին և առաջ անցնելով Ռուսաստանից։ Ֆրանսիայի սպառազինության արտահանման ամենամեծ մասնաբաժինը (42%) բաժին է ընկել Ասիայի և Օվկիանիայի պետություններին, ևս 34%–ը՝ Մերձավոր Արևելքի երկրներին: Ֆրանսիական զենքի արտահանման ամենամեծ գնորդը Հնդկաստանն է, որին բաժին էր ընկնում գրեթե 30%-ը: Ֆրանսիական սպառազինության արտահանման աճը մեծապես պայմանավորված էր Հնդկաստան, Կատար և Եգիպտոս մարտական կործանիչների մատակարարմամբ:

«Ֆրանսիան օգտագործում է համաշխարհային մեծ պահանջարկի հնարավորությունը՝ արտահանման միջոցով զենքի արդյունաբերությունը խթանելու համար», - ասում է SIPRI-ի հետազոտող Կատարինա Ջոկիչը: «Ֆրանսիան հատկապես հաջող է վաճառել իր մարտական ինքնաթիռները Եվրոպայի սահմաններից դուրս», - հավելել է նա։ 

Աղբյուրը՝     radar.am