Դավիթ Խուդաթյանն այցելել է Առատաշեն բնակավայր

Դավիթ Խուդաթյանն այցելել է Առատաշեն բնակավայր
Աշխատանքային օրվա ընթացքում Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեցի Առատաշեն բնակավայր: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահ՝  Դավիթ Խուդաթանի ֆեյսբուքյան էջից։
Առատաշեն գյուղում նախ այցելեցի գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ տնօրենի ուղեկցությամբ շրջեցինք դպրոցում, ծանոթացանք ուսումնական պրոցեսի կազմակերպմանը, շենքային պայմաններին, ոլորտի պատասխանատուների հետ քննարկեցինք ընթացիկ աշխատանքային հարցեր, որից հետո այցելեցի բնակավայրի մանկապարտեզ, որտեղ 2022-2023 թվականների պետական համաֆինանսավորման ծրագրերով իրականացվել է բակի բարեկարգում և երկհարկանի մասնաշենքի կապիտալ վերանորոգում՝ շուրջ 70 միլիոն դրամ արժեքով, որը ֆինանսավորվել է 70% պետական և 30% համայնքային բյուջեներից: