Լեհաստանը կարող է սահմանափակել Ուկրաինայից հացահատիկի տարանցումը իր տարածքով

Լեհաստանը կարող է սահմանափակել Ուկրաինայից հացահատիկի տարանցումը իր տարածքով

Լեհաստանի իշխանությունները միջոցներ են մշակում ուկրաինական հացահատիկի տարանցումը իր տարածքով դեպի երրորդ երկրներ սահմանափակելու համար։ Այս մասին Polskie ռադիոկայանի առաջին հաղորդման եթերում ասել է հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Միխալ Կոլոդզիեյչակը։

«Մենք իրավաբանների և պաշտոնյաների հետ կքննարկենք, թե ինչպես կարելի է առավելագույնս ազդել Լեհաստանով ուկրաինական հացահատիկի տարանցումը սահմանափակելու համար»,- նշել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ վարչապետ Դոնալդ Տուսկը մարտի 9-ին բողոքող ֆերմերների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հանձնարարել է իր գերատեսչությանը համապատասխան մեխանիզմ մշակել։ Լեհ պաշտոնյայի փոխանցմամբ՝ նախարար Չեսլավ Սեկերսկին մարտի 11-ին մեկնել է Ուկրաինա՝ ուկրաինացի գործընկերոջ հետ երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում առկա իրավիճակի կարգավորման առաջարկները քննարկելու։

Հիշեցնենք՝ փետրվարի 9-ին լեհ ֆերմերները սկսել են լայնածավալ բողոքի ցույցեր և շրջափակել Ուկրաինայի հետ սահմանը: Նրանք պահանջում են սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել Ուկրաինայից էժան գյուղմթերքների ներմուծումը, ուժեղացնել ազգային անասնաբուծության աջակցությունը, ինչպես նաև անհամաձայնություն հայտնել Եվրամիության «Կանաչ գործարքի» ռազմավարությանը, որը նախատեսում է մինչև 2050 թվականը ածխածնի արտանետումների զրոյականացում: Լեհաստանն արգելք է դրել ուկրաինական հացահատիկի մատակարարման վրա, սակայն Վարշավան նախկինի պես թույլ է տալիս դրա տարանցումը իր տարածքով երրորդ երկրներ։

Աղբյուրը՝   b24.am