Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը նիստ է գումարել

Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը նիստ է գումարել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ մարտի 11-ին կայացել է Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի նիստ։

Ներկայացվել են փոստային վճարման պետական նշանների 2024 թվականի պլանում ներառված նամականիշի 10 թեմաների էսքիզները:

Մխիթար Հայրապետյանը, խորհրդի անդամներն ու հրավիրված մասնագետներն իրենց դիտողություններն ու առաջարկություններն են արել ներկայացված նմուշների վերաբերյալ։

Տեղի ունեցած քննարկման արդյունքում հաստատվել են էսքիզներից մի քանիսը։ Որոշ էսքիզների մասով նախարարը «ՀայՓոստ» ՓԲԸ-ին հանձնարարել է կատարել լրամշակումներ և հաջորդ նիստին կրկին ներկայացնել խորհրդին։