ԱՄՆ-ն ցանկանում է 2025-ին 64 միլիարդ դոլար հատկացնել արտաքին քաղաքական գործունեության համար

ԱՄՆ-ն ցանկանում է 2025-ին 64 միլիարդ դոլար հատկացնել արտաքին քաղաքական գործունեության համար

Ամերիկյան վարչակազմը 2025 ֆինանսական տարվա դաշնային բյուջեի նախագծում ներառել է շուրջ 64 միլիարդ դոլար՝ արտաքին քաղաքական գործունեության համար։ Հաջորդ տարվա բյուջեի նախագիծը հրապարակվել է Սպիտակ տան կողմից և ուղարկվել Կոնգրեսի քննարկմանը։

64.4 միլիարդ դոլար է պահանջվել «Պետդեպարտամենտի, USAID-ի և այլ ծրագրերի համար, ինչը 0.7 միլիարդ դոլարով կամ 1.1%-ով ավելի է 2023 թվականի գնահատված մակարդակից։ Միևնույն ժամանակ, 58.8 միլիարդ դոլար է նախատեսվում հատկացնել Պետդեպարտամենտին և ԱՄՆ ՄԶԳ-ին, իսկ 2.5 միլիարդ դոլարը՝ Ֆինանսների նախարարության միջազգային ծրագրերի համար։

Նշվում է, որ Միացյալ Նահանգները նախատեսում է դիմակայել մարտահրավերներին, և որ 2025 թվականի բյուջեի նախագիծը պետք է թույլ տա Միացյալ Նահանգներին «ամրապնդել ազգային անվտանգությունը, գերազանցել Չինաստանին, զսպել Ռուսաստանին և վերակենդանացնել երկարամյա դաշինքները»։

Բյուջեի նախագիծը ենթադրում է 4 միլիարդ դոլարի հատկացում «Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ դերի ամրապնդմանն ուղղված» ներդրումների համար, 1.2 միլիարդ դոլար՝ Պարենային անվտանգության համաշխարհային ճգնաժամի դեմ պայքարի, 10.3 միլիարդ դոլար՝ մարդասիրական օգնության համար:

Աղբյուրը՝    b24.am