Ռուսաստանը կուսումնասիրի միջուկային զենք չկիրառելու մասին համաձայնագրի վերաբերյալ Չինաստանի նախաձեռնությունը

Ռուսաստանը կուսումնասիրի միջուկային զենք չկիրառելու մասին համաձայնագրի վերաբերյալ Չինաստանի նախաձեռնությունը

Ռուսաստանն ուսումնասիրում է Չինաստանի՝ առաջինը միջուկային զենք չկիրառելու շուրջ համաձայնության գալու գաղափարը և կարծում է, որ դրանում ռացիոնալ հատիկ կա, բայց հարցն այն է, թե արդյոք արևմտյան երկրները պատրաստ են լրջորեն դիտարկել նման նախաձեռնությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հայտարարությունը:

«Մենք ուշադրություն ենք հրավիրել համապատասխան հայտարարության վրա:  Չինական կողմից նման գաղափարներ առաջին անգամ չեն հնչում, այժմ դրանք որոշակի զարգացում են ստացել: Մենք ուշադրությամբ ենք վերաբերվում այդ առաջարկին, ուսումնասիրում ենք այն», - ասել է փոխնախարարը:

Աղբյուրը՝    armenpress.am