Հունգարիան մտադիր է պահպանել կապերը էներգետիկ ոլորտում վստահելի գործընկերների հետ

Հունգարիան մտադիր է պահպանել կապերը էներգետիկ ոլորտում վստահելի գործընկերների հետ

Հունգարիան չի հրաժարվի էներգետիկ ոլորտում հին, ապացուցված գործընկերների հետ համագործակցելուց երրորդ երկրների քաղաքական ճնշման ներքո։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ ելույթ ունենալով Բուդապեշտում Բալկանյան ֆորումում։

Պատասխանելով պանելային քննարկման ժամանակ այն հարցին, թե արդյոք Հունգարիան կնվազեցնի համագործակցությունը Ռուսաստանի հետ էներգետիկ ոլորտում, նա ասել է, որ դիվերսիֆիկացում չի նշանակում հրաժարվել նախկին փոխշահավետ պայմանավորվածություններից։ ԱԳ նախարարը նշել է, որ երկրի կառավարությունը գոհ է գազի գնման գործող պայմանագրերից թե՛ գնի, թե՛ դրանց հուսալիության ու կանխատեսելիության առումով։

Նրա խոսքով, Հունգարիային դրանցից հրաժարվել ստիպելու փորձերը ոչ մի տեղ չեն տանի։

«Մենք ոչ մի կերպ չենք վտանգի մեր երկրի մատակարարումների անվտանգությունը՝ որևէ մեկի քաղաքական և գաղափարական ցանկություններին համապատասխան լինելու համար», – ընդգծել է հունգարացի պաշտոնյան:

Աղբյուրը`   b24.am