Հանդիպում ԱՄՀ ներկայացուցիչների հետ

Հանդիպում ԱՄՀ ներկայացուցիչների հետ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մարտի 13-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը՝ ԱՄՀ վարկային ծրագրի 3-րդ վերանայման այցի շրջանակում:
 ԱՄՀ-ի գործընկերների հետ քննարկվել են ծրագրի կատարողականին առնչվող հարցեր, անդրադարձ է եղել գների և ֆինանսական կայունությանը, Հայաստանի ֆինանսական հատվածի զարգացումներին, տնտեսության միտումներին, 2024 թվականի ծրագրերին։
 Հանդիպման ընթացքում ԿԲ կողմերը քննարկել են նաև վերջերս ներդրված նորարար մոտեցումը դրամավարկային քաղաքականության ոլորտում՝ հիմնված ռիսկերի կառավարման սկզբունքի վրա (FPAS Mark II):