ԵՄ-ը հանել է պատժամիջոցները Yandex-ի հիմնադրի վրայից

ԵՄ-ը հանել է պատժամիջոցները Yandex-ի հիմնադրի վրայից

Yandex-ի համահիմնադիր Արկադի Վոլոժը, որը դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, հանվել է ԵՄ պատժամիջոցների ցուցակից․ հայտնում է ԵՄ պաշտոնական պարբերականը։ Փետրվարի վերջին Reuters-ը հայտնել էր, որ Եվրամիությունը ծրագրում է մարտին չեղարկել Արկադի Վոլոժի դեմ պատժամիջոցները։

Վոլոժը ներառվել է ԵՄ պատժամիջոցների ցուցակում 2022 թվականի հունիսին, ինչի պատճառով նա ստիպված է եղել լքել «Յանդեքս» ընկերությունների խմբի տնօրենների խորհուրդը և գործադիր տնօրենի պաշտոնը։ Այն ժամանակ նա հրապարակավ դեմ չէր Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա։ Նա Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը հրապարակայնորեն դատապարտեց միայն 2023 թվականի օգոստոսին։

Աղբյուրը՝    radar.am