Ուկրաինան և ԵՄ-ն 6 միլիարդ եվրոյի վարկային փաստաթղթեր են ստորագրել

Ուկրաինան և ԵՄ-ն 6 միլիարդ եվրոյի վարկային փաստաթղթեր են ստորագրել

Ուկրաինան հուշագիր և վարկային համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ՝ 6 միլիարդ եվրո վարկ ստանալու համար, այս մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային բանկի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշել է կարգավորիչը, առաջին տրանշը 4.5 միլիարդ եվրոյի չափով կհատկացվի մարտին, իսկ երկրորդը՝ 1.5 միլիարդ եվրոյի չափով՝ ապրիլին, եթե կատարվեն հուշագրի հավելվածով նախատեսված պայմանները։ Վարկը տրամադրվում է արտոնյալ պայմաններով՝ առավելագույնը 35 տարի մարման ժամկետով, իսկ հիմնական պարտքի մարման սկիզբը՝ տրանշի գումարը Ազգային բանկի հաշվին փոխանցելու օրվանից 10 տարի հետո:

Հիշեցնենք՝ մարտի 8-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարեց, որ Ուկրաինայի կառավարությունը հաստատել է Եվրամիությունից 6 միլիարդ եվրոյի վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Նախարարների կաբինետի ղեկավարը նշել է, որ ընդհանուր առմամբ Կիևը մտադիր է այս տարի Եվրամիությունից ստանալ 16 միլիարդ եվրո:

Աղբյուրը՝    b24.am