Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թ․ փետրվարի ընթացքում կատարված աշխատանքները

Հաշվետվություն
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թվականի
փետրվար ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ
ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 204 դեպք:
Ստուգում․
ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 53 հանձնարարագիր։
Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 11 հաշվարկ՝ 2.485.193.552 ՀՀ դրամի չափով։
Կայացվել է տույժ նշանակելու մասին 23 որոշում, նշանակվել 6.590.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Տրվել է պարտադիր կատարման 6 հանձնարարական՝
- վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ - 2,
- ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն - 3,
- ընդերքօգտագործման և ընդերքի պահպանություն - 1։
Գործունեության կասեցում
9 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝
- առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 8,
- առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության - 1,
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 21 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 468.050 ՀՀ դրամ)։
ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 9.509.867 ՀՀ դրամ:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 88 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 84 հաշվարկ՝ 85.283.032 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 22 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 8 որոշում, նշանակվել 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 2 վարչական վարույթ:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 3 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 7 հաշվարկ՝ 2.126.940 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 1 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 11 որոշում, նշանակվել 1.020.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 2 վարչական վարույթ:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 46 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 4 հաշվարկ՝ 466.131.472 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 45 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 8 որոշում, նշանակվել 1.230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 1 վարչական վարույթ:
Իրականացվել է թվով 1 չափագրման աշխատանք՝ ավազանման լեռնային զանգվածի արդյունահանման դեպքով։
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 1 դեպք։
Կայացվել է տույժ նշանակելու մասին 1 որոշում, նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում
Արձանագրվել է 12 դեպք։
Հարուցվել է 12 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 12 որոշում, նշանակվել 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 1 վարչական վարույթ: